26.01.2024|
07:47
Էն մեր տան հաստ, կարմիր գիրքը, որ ես երեք-չորս տարեկանում վերցնում էի ձեռս, բացում ու հայացքս տողերի վրայով լուրջ-լուրջ աջուձախ տանում, իբր, կարդում եմ, իսկ մաման ուրախացած ասում էր, որ իր տղեն պրոֆեսոր ա դառնալու կամ, ամենաքիչը, կենտկոմի քարտուղար, վայ թե, ՍՄԿԿ պատմության դասագիրքն էր: Չեմ հիշում, որ հետագայում ես մարդկանց ձեռին ուրիշ նման գիրք տեսած լինեմ։